TERMS OF USE

Գրանցելով նոր փոստային անվանում @Namak.Biz համակարգում` դուք պարտավորվում եք հետևել համակրգի հետևյալ պայմաններին.

1. Փոստային անվանումը ենթակա է օգտագործման ցանկացած ձևաչափով, բացառությամբ սփամի, չարանենգ նպատակներով օգտագործման: Namak.Biz փոստային ծառայության ավտոմատ տրաֆիկային համակարգի կողմից սփամի վերաբերյալ տեղեկություններ կամ չարանենգության վերաբերյալ բողոքներ ստանալու դեպքում Ձեր փոստային հասցեն ենթակա է փակման առանց նախազգուշացման: Որոշ երկրներում սփամի և չարանենգության դեպքերը ենթակա են նաև քրեական պատասխանատվության:

2. Փոստային հասցեն տրամադրվում է օգտագործման գրանցման պահից մեկ տարի ժամկետով: Գրանցումից հետո երեք օրվա ընթացքում օգտագործողը պարտավոր է կատարել հաստատված չափով վճարում, հակառակ դեպքում, երեք օրվա ընթացքում վճարումը չկատարելու դեպքում, Ձեր փոստային անվանումը կարգելափակվի:

3. Փոստային հասցեի գրանցումից հետո ծառայության վճարը ենթակա չէ ոչ մի փոփոխության մեկ տարվա ընթացքում: Namak.Biz համակարգի կողմից հնարավոր են նոր գործնական առաջարկներ, որոնց մասին տեղեկացվում են ծառայությունից օգտվող բոլոր հաշվետերերը:

4. Namak.Biz փոստային ծառայությունը բոլոր օգտվողների համար սահմանում է 24 ժամյա տեխնիկական աջակցություն. Փոստային հաշվեհամարի հետ ծագած խնդիրների, ինչ-ինչ անհասկանալի դեպքերի և այլ հարցերի դեպքում կապվելով support@namak.biz հասցեով` 24 ժամվա ընթացքում Դուք կստանաք ձեր հարցերը բավարարող պատասխաններ կամ անհրաժեշտության դեպքում` տեխնիկական աջակցություն:

5. Ձեր կողմից օգտագործվող Namak.Biz փոստային հասցեն կարող է ներդրվել Ձեր ծառայությունների մեջ, կատալոգներում, վեբ կայքում և այլուր առանց սահմանափակման` որպես գործնական կամ անհատական էլեկտրոնային փոստի հասցե:

6. Namak.Biz փոստային համակարգը պաշտպանված է սփամային ֆիլտրով, որը ապահովում է չարանենգ էլեկտրոնային նամակներից: Այդուհանդերձ, հնարավոր են այլ ճանապարհներով փոխանցվող կամ ոչ ավտոմատ ձևով ուղարկվող սփամային նյութերի թափանցում Ձեր էլեկտրոնային փոստ: Այս տեսակի նամակներ պարբերաբար ստանալու դեպքում կարող եք զգուշացնել ծառայության մոդերատորներին, որոնք հետևողականորեն կկատարեն հակասփամային բոլոր միջոցառումները տվյալ հոսքերից հետագայում խուսափելու նպատակով:

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ` admin@namak.biz